Ստամբուլում եռահարկ բնակելի շենք է փլուզվել, մարդիկ մնացել են փլատակների տակ, հայտնում է Haberturk-ը։

Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլի հայտարարության համաձայն, հաջողվել է փրկել 7 մարդու, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Հաղորդվում է նաև, որ փլատակների տակից դի է հանվել։

Տեղում աշխատում են փրկարարները։ Փլուզման պատճառը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ շենքը կառուցվել է 1988թ.-ին

Հետաքննություն է անցկացվում։