Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։
Նշենք, որ գործը հարուցվել է պաշտոնատար անձի կողմից բռնություն գործադրելու միջոցով ծառայողական լիազորություններն անցնելու կամ չարաշահելու հոդվածով։ ։
Հիշեցնենք, որ մայիսի 27–ին մոտ երկու տասնյակ ոստիկաններ շրջափակել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աշոտ Սիմոնյանին (ՀՅԴ անդամ է), նրանցից 1–2–ը հարվածել ու քաշքշել էին նրան բերման ենթարկելիս։ Եվ դա այն դեպքում, երբ Աշոտ Սիմոնյանը ոստիկաններին էր ներկայացրել ԱԺ պատգամավորի վկայականը։ Ավելի ուշ ՆԳՆ–ից հայտնեցին, որ դեպքի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում դադարեցվել են ոստիկանության 1 ծառայողի լիազորությունները։





























