Քննչական կոմիտեն քրեական պատվեր չի կատարում, այլ կատարում է իր աշխատանքը բոլոր ժամանակներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

Հարցին՝ ինքն ինչպե՞ս է պնդում, որ ՔԿ-ում գործեր չեն կարվում, եթե տեղյակ չէ այդ գործերի բովանդակությունից, Այվազյանն ասաց․ «Մենք կարուձևով չենք զբաղվում, այլ զբաղվում ենք քրեական գործերի քննությամբ։ Քրեական գործեր չեն կարվում։ Մենք քրեական պատվեր չենք կատարում, մենք կատարում ենք մեր աշխատանքները բոլոր ժամանակներում։ Քննչական կոմիտեն, իրավապահ մարմինները՝ դատախազությունը, հակակոռուպցիոն կոմիտեն և այլն, ապաքաղաքականացված մարմիններ են։ Քննիչների աշխատանքներից երբեք միշտ գոհ չեն լինում, որովհետև լինում են հակադիր կողմեր են, և կողմերից մեկն էլ որպես կանոն՝ դժգոհ է լինում»։

Հարցին՝ արդյո՞ք ինքը բացառում է, որ Արգիշտի Քյարամյանը կարող է երկրի ղեկավարի հետ համագործակցել որոշակի քրգործերի շրջանակում, Այվազյանն ասաց․ «Ես մի բանում եմ վստահ, որ Քննչական կոմիտեն՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ իրականացնում է Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթը»։