Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ Սուրբ Աննա եկեղեցու բակից երթ սկսեց, սակայն նա չնեց, թե ուր են գնում:
Շարժման մասնակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Սայաթ-Նովա-Մաշտոց պողոտայով շարժվում են նախատեսված վայր։ Բագրատ Սրբազանը չասաց, թե կոնկրետ ուր են գնում, միայն ասաց, որ հաշվետվություն կա պահանջելու։ Ավելի ուշ պարզվեց, որ նպատակակետը ՄԻՊ գրասենյակն է: Նրանք կանգ առան ՄԻՊ գրասենյակի առջև։
Հիշեցնենք, որ երեկ երթի մասնակիցները Քննչական կոմիտեի դիմաց էին։





























