Հայաստանում խոզի գրիպով վարակի կասկածելի 3 դեպք է գրանցվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդեց առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը:
Նա ասաց, որ հիվանդներից 1-ը Իրանի քաղաքացի է եղել, ով արդեն բուժվել եւ դուրս է գրվել հիվանդանոցից: Մնացածը երկուսը Հայաստանի քաղաքացիներ են եղել, ովքեր ժամանել են Մոսկվայից: Դեպքը գրանցվել է հենց «Զվարթնոց» օդանավակայանում: Հիվանդները տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Լիանա Թորոսյանը հաղորդեց, որ չվերթի բոլոր ուղեւորները ստուգվել են, եւ եւ ոչ մի նոր կասկածելի դեպք չկա:
Բոլոր երեք հիվանդների անալիզները ուղարկվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռեֆերենտ լաբորատորիա՝ Լոնդոն` հաստատման: Պատասխանները սպասվում են 25 օրից: Թորոսյանն ասաց, որ «Տամիֆլյու» դեղամիջոցը հիվանդներին կտրվի պետպատվերի շրջանակներում: Վերջինս «խոզի գրիպ»-ի հիմնական բուժիչ դեղն է: Նախարարության կազմում ստեղծվել է օպերատիվ հանձնաժողով: Ուժեղացված ռեժիմ է սահմանվել սահմանակետերում:



























