Նոյեմբերի 10-ի լուսաբացին Իրկուտսկի մարզի Տեյշետե քաղաքի տներից մեկում լուրջ հրդեհ է տեղի ունեցել։ Դեպքի հետեւանքով հինգ մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա, իսկ 48ք/մ տարածքով տունն ամբողջովին այրվել է։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության շրջանային բաժանմունքին, հայտնում է, որ նաեւ փլուզում է տեղի ունեցել։ Կրակն ամբողջությամց մարել հրշեջներին հաջողվել է միայն կեսգիշերից հետո։ Այժմ ճշտվում են դեպքի պատճառները, մեղավորները, ինչպես նաեւ՝ վնասի չափը։