2023թ. պետապարատի աշխատակիցների հաստիքը կրճատվել է 1 տոկոսով, բայց չնայած դրան՝ այն կարողացել է իրականացնել 13,6 տոկոսով ավելի շատ բյուջետային աշխատանքներ եւ ծախսեր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, 2023թ. պետական բյուջեի իրականացման մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, հունիսի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Դա նշանակում է, որ անգամ 168 մարդու կրճատելով պետական գերատեսչությունները կարողացել են կատարել կամ կազմակերպել զգալիորեն ավելի շատ բյուջետային աշխատանքներ»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ այս թվերը ներկայացնում է առանց ուժային գերատեսչությունների հաշվառման։
Իսկ ընդհանուր առմամբ, ինչպես նշել է նախարարը, 2023թ., 2018-ի համեմատ, պետապարատի ծախսերի բաժինը նվազել է 6,5-ից՝ հասնելով պետբյուջեի բոլոր ծախսերի 5,9 տոկոսի։
«Իհարկե, կարեւոր է ոչ միայն իրացված միջոցների ֆորմալ ծավալը, այլեւ աշխատանքի իրական արդյունավետությունը։ Ուստի այստեղ տեղին է նշել սոցիալական եւ այլ գերատեսչությունների աշխատանքը Լեռնային Ղարաբաղից հարկադրյալ տեղահանվածների ընդունումն իրականացնելիս կամ երկրի հյուսիսում հեղեղումների հետեւանքները վերացնելիս»,- ընդգծել է նախարարը։





























