2002թ. ֆրանսահայ բարերարների խումբը՝ Կարպիս Նիկողոսյանի գլխավորությամբ, կառուցում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Շեհեր գյուղի դպրոցը։
Օրերս գյուղում շահագործման է հանձնվել 300ք/մ տարածքով ժամանակակից մարզադահլիճը։ Բացման արարողությանը ներկա են եղել կառավարության անդամներ, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավորներ, շրջանի ղեկավարության ներկայացուցիչներ։
Դպրոցի շինարարությունն արժեցել է 67 մլն դրամ, եւս 3 մլն դրամ ծախսվել է մարզասարքերի եւ 1 մլն 800 հազար դրամ էլ՝ կահույքի ձեռքբերման համար։
Կարպիս Նիկողոսյանը մտադիր է նաեւ օգնել գյուղի բնակիչներին՝ բժշկական օգնություն տրամադրելու հարցով։




























