2023 թվականին Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ միջինը վճարել է գրեթե 750 հազար դրամի հարկ։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 12-ին 2023 թվականի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ասաց Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ընդ որում, հինգ տարի առաջ, ինչպես նշեց նախարարը, այդ գումարը կազմում էր 424 հազար դրամ, իսկ տասը տարի առաջ՝ 331 հազար դրամ։

«Սա միջին ցուցանիշ է հանրապետության բոլոր բնակիչների համար»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ այս թվերը վկայում են պետության կողմից ավելի արդյունավետ հարկերի հավաքագրման մասին։

Կառավարության ներկայացուցչի խոսքով՝ քաղաքացիներն ավելի բարեխիղճ են դարձել հարկերը վճարելու հարցում: