ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 12-ին, կազմել է 387.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.95 դրամ (աճել է 0.73 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 494.59 դրամ (աճել է 0.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.36 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով, վաճառվում է 422-426 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.05-4.32 դրամով, վաճառվում է 4.35-4.59 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 386 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:
Եվրոն գնվում է 417 դրամով, վաճառվում է 421 դրամով:
Ռուբլին գնվում է 4.27-4.28 դրամով, վաճառվում է 4.37 դրամով:





























