«Մայրիկ ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասից նմուշառված տոմատի մածուկի լրացուցիչ փորձաքննության արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գ․ Վերին Պտղնի)։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՍԱՏՄ-ից:
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պահածոների արտադրամասի տոմատի մածուկ արտադրանքի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։





























