Ռուսաստանի գլխավոր դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և Եկատերինբուրգի դատարան ուղարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության համար տվյալներ հավաքելու մեջ ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով (լրտեսություն) մեղադրվող Wall Street Journal-ի (WSJ) ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչի գործը։
Դրա մասին «Ъ»-ին հայտնել է Գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Իվանովը։
«Գերշկովիչը, ԿՀՎ-ի հանձնարարությամբ, 2023 թվականի մարտին Սվերդլովսկի մարզում ռազմական տեխնիկայի արտադրության և վերանորոգման համար «Ուրալվագոնզավոդ»-ի պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին գաղտնի տեղեկատվություն է հավաքել», - նշել է նա:
Ըստ Գլխավոր դատախազության ներկայացուցչի՝ Գերշկովիչը գործել է գաղտնիության մանրակրկիտ միջոցների պահպանմամբ։ Նախաքննությունն իրականացրել է Դաշնային անվտանգության ծառայության քննչական վարչությունը։
Եվան Գերշկովիչին ձերբակալել են Եկատերինբուրգում։ Նա մինչև 2023 թվականին ձերբակալվելը՝ վերջին վեց տարին ապրել է Ռուսաստանում և որպես WSJ-ի թղթակից լուսաբանել է իրավիճակը երկրի ներսում և Ուկրաինայում։ Ինքը՝ լրագրողը, իրեն մեղավոր չի համարում։ ԱՄՆ կառավարությունը և Wall Street Journal-ի խմբագրակազմը ևս պնդում են լրագրողի անմեղությունը։




























