Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար ժամանակ կպահանջվի։ Այս մասին հունիսի 13-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին։ Նա ընդգծեց, որ հարցը պետք է դիտարկել երկու տեսանկյունից։
«Առաջինը բուն պատժամիջոցների մասին լուրերի ազդեցությունն է, երկրորդը՝ դրանց իրական երկարաժամկետ ազդեցությունը։ Ես դեռ չեմ հասցրել մանրամասն ծանոթանալ պատժամիջոցների փաթեթին, և մեզ որոշակի ժամանակ է պետք դրանց մասշտաբներն ու խորությունը գնահատելու համար։ Միայն սրանից հետո կունենանք միջնաժամկետ կանխատեսումներ»,- ասաց Գալստյանը։
ՌԴ դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների երկարաժամկետ ազդեցությունը գնահատելու համար ժամանակ կպահանջվի. Կենտրոնական բանկ

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն


























