Հայաստանում կիբերհանցագործությունների դեմ պայքարն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Դրա մասին հունիսի 13-ին Ազգային ժողովում՝ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում նկատվում է կիբերհանցագործության աճ։ Ըստ ՆԳՆ ներկայացուցչի՝ այս խնդրին բախվում են աշխարհի շատ երկրներում։
«Խնդիրն ավելի է սրվում նաև այն պատճառո, որ հանցավոր գործունեություն տվյալ տեսակը աստիճանաբար անդրսահմանային է դառնում»,- նշել է Սարգսյանը։
Փոխնախարարը նշել է, որ հենց այդ պատճառով և արդյունավետ պայքար ապահովելու նպատակով անհրաժեշտ է միջպետական համագործակցության հաստատումը։
Ըստ կառավարության ներկայացուցչի՝ այդ առումով պակաս կարևոր չէ ներպետական օրենսդրությունը, որը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին և փորձին՝ նման կերպ նպաստելով վերոնշյալ երևույթի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։
«Գործնականում մենք, օրինակ, բախվում ենք կիբերհանցագործությունների նույնականացման խնդրին»,- հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարարը։
Նա, մասնավորապես, առաջարկել է կիբերհանցագործությունները մատնանշող հստակ ցուցակ կազմել։ Ըստ Սարգսյանի՝ ոչ բոլոր հանցագործություններն ու օրինախախտումները կարող են գնահատվել և բնորոշվել իբրև «կիբերհանցագործություն»։ Ելնելով դրանից, Սարգսյանն առաջարկել է որոշակի պարզաբանումներ, ինչպես նաև հստակություններ մտցնել։
Փոխնախարարը միաժամանակ նշել է պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կրիպտո ակտիվները հայտարարագրման անհրաժեշտությունը։



























