Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական դրամի թուլացման միտումներ չեն նկատվել։ Դրա մասին հունիսի 13-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորների հարցին պատասխանելիս՝ հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ նույնիսկ հակառակ ազդանշաններ են եղել։
«Եղել են մի քանի դեպքեր, երբ Կենտրոնական բանկը միջամտել է շուկայում։ Դա արվել է ավելցուկային տատանումները մեղմելու նպատակով»,- նշել է Գալստյանը։
Մասնավորապես, ըստ ԿԲ ղեկավարի, միջբանկային շուկայում եղել են դեպքեր, երբ բանկերն արտարժույթ են առաջարկել, բայց գնորդներ չեն գտել։ Նման դեպքերում, ինչպես պարզաբանել է Գալստյանը, այդ արտարժույթը գնել է Կենտրոնական բանկը։



























