Երիկամային սուր անբավարարություն ունեցող 16-ամյա Գագիկ Բաբայանը օգնության կարիք ունի. նրան անհրաժեշտ է անհապաղ երիկամային փոխպատվաստման վիրահատության ենթարկել:

6 տարի է, ինչ Գագիկը «Արաբկիր» բժշկական համալիրի «Հեմոդիալիզ» բաժանմունքի դիսպանսեր հիվանդներից է. ունի երիկամային սուր անբավարարություն եւ դրա հետեւանքով միզանոթային համակարգի խնդիրներ: Տղանի շաբաթական 3 անգամ մոր հետ հաճախում է «Արաբկիր» մանկական հիվանդանոց` դիալիզ ստանալու համար:

Խնդիրն այն է, որ երեխային խիստ անհրաժեշտ է երիկամային փոխպատվաստման անհապաղ վիրահատություն, ինչը Հայաստանում դժվար է իրագործել եւ նրանք պետք է մեկնեն եվրոպական որեւէ երկիր (ուր նման  բարդ վիրահատությունները օրենքով եւ որակի տեսանկյունից երաշխավորված են):

Երեխայի ընտանիքը, որը բաղկացած է միայն մորից (հայրը հեռացել է) չունի ոչ մի ֆինանսական հնարավորություն թեկուզ 1 անձի համար ավիատոմսի գումարի համար` Եվրոպա մեկնելու համար: Միակ եկամուտը կազմում են երեխայի հաշմանդամության թոշակը եւ «Փարոս» աղքատության ընտանեկան նպաստը, որոնք հազիվ են բավարարում կենցաղային կարիքները հոգալու համար: «Արաբկիր» բժշկական կենտրոնի սոցիալական աշխատողի աջակցությամբ երեխայի ծնողը դիմել է բազմաթիվ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների, որտեղից շատ քիչ գումար է հավաքվել:

Ստորեն ներկայացնում ենք Գագիկ Բաբայանի անունով բացված հաշվեհամարը.

16044102596400   Բաբայան Գագիկ  ВТБ բանկ

Գագիկի մոր, Վալյա Բաբայանի հեռախոսահամարն է (093) 94-52-41; (094) 94-52-40: