Յակուտիայում բարդ հրդեհավտանգ վիճակը պահպանվում է, անցած հանգստյան օրերին հրդեհների մակերեսն ավելացել է 20 հազար հեկտարով՝ հասնելով 147 հազար հեկտարի։ Այս մասին տեղեկացրել են հանրապետության օպերատիվ շտաբում։
«Օրվա սկզբին գրանցված էր 92 անտառային հրդեհ՝ 147 հազար հեկտար մակերեսով։ Դրանցից տեղայնացվել է հինգ տեղանք՝ 2 հազար հեկտար մակերեսով Ագմինի, Նամի, Կոբյայի, Մեգինո-Կանգալասի, Ուստ-Մայսկի շրջաններում»,- տեղեկացրել են շտաբում։
Անցած օրը հանգցրել են վեց անտառային հրդեհ ավելի քան 3,3 հազար հեկտար մակերեսով։ Միեւնույն ժամանակ, ավիացիոն եւ տիեզերական մոնիթորինգի ընթացքում հայտնաբերվել են 26 նոր անտառային հրդեհներ՝ ավելի քան 3 հազար հեկտար ընդհանուր մակերեսով։
«Հրդեհները կապված են ամպրոպային ակտիվության հետ,- բացատրել է Յակուտիայի բնապահպանության եւ անտառտնեսության փոխնախարար Անդրեյ Կոնոպլյովը։- Գործող անտառային հրդեհները սպառնալիք չեն պարունակում բնակավայրերի եւ տնտեսական օբյեկտների համար»։




























