Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն նոյեմբերի 22-ի երեկոյան ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 4 շենքի 6-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսի եւ դռան զանգերին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում հայտնաբերվել է 60-ամյա Խանում Մանյանի դին: