Լոռիի մարզում, այսօր` նոյեմբերի 23-ի գիշերը, հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 127 հասցեում` սգո ծառայություններ մատուցող խանութում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.15-ին, մարվել`05.25-ին:

Ս. Բաղդասարյանին պատկանող խանութում  այրվել են 10 դագաղ եւ կտորեղեն: