Դանիայի իշխոնուն քննարկում է, այսպես կոչված, ստվերային նավատորմի լցանավերի՝ Բալթիկ ծովով ռուսական նավթի փոխադրումը կասեցնելու հարցը։

Ռուսաստանն իր նավթի ծովային արտահանման մոտ մեկ երրորդը կամ համաշխարհային մատակարարումների 1,5%-ը փոխադրում է որպես դեպի Բալթիկ ծով դարպաս ծառայող Դանիայի նեղուցներով, ուստի մատակարարումները դադարեցնելու ցանկացած փորձ սպառնում է նպաստել նավթի գների բարձրացմանը և հարվածել Կրեմլի ֆինանսներին:

Դանիան նավատորմի դեմ միջոցները գնահատելու նպատալով հավաքել է դաշնակից երկրների խումբ։ Reuters-ին դրա մասին հայտնել է Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսենը։ Նա չի հստակեցրել՝ հատկապես ինչ միջոցներ են քննարկվում։

«Կա լայն կոնսենսուս, որ ստվերային նավատորմը միջազգային խնդիր է, և որ անհրաժեշտ են միջազգային լուծումներ», - նշել է Լոկկե Ռասմուսենը:

«Կարևոր է, որ ցանկացած նոր միջոց կիրառվի գործնականում, և որ դրանք իրավաբանորեն հիմնավորված լինեն միջազգային իրավունքով», - հավելել է դիվանագետը:

Նախարարը նշել է, որ բանակցություններին մասնակցել են Բալթիկ ծովի այլ երկրներ և Եվրամիության անդամներ։ Դանիայում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը հայտարարել է, որ նեղուցներով նավերի անցման վրա սահմանափակումներ դնելն անընդունելի քայլ կլինի։

«Բալթիկ ծովում նավագնացության անվտանգությանը և ծովային միջավայրին սպառնացող վտանգը ոչ թե ռուսական նավթով լցանավերն են, այլ Արևմուտքի՝ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները», - հայտարարել է Բարբինը: