ՌԴ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Ազովում բռնկված հրդեհը մարում են ավելի քան 70 հրշեջ, 21 միավոր տեխնիկա և մեկ հրշեջ գնացք:
Նախարարության լրատվական ծառայության հրապարակման մեջ չի նշվում, թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը։ Ռոստովի մարզի նահանգապետը և տեղական այլ աղբյուրներ հայտնել են, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ազովում նավթի տանկերին։
Տեղի բնակիչները լսել են առնվազն հինգ պայթյուն, գրել է «Սա Ռոստովն է» հեռագրային ալիքը։
ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է, որ հրդեհի մակերեսը կազմում է 5000 խմ՝ այդպիսով տարածքը չափելով ծավալի միավորներով։ Նախարարության տվյալներով՝ զոհեր և վիրավորներ չկան։




























