Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմիտեն հրապարակել են համատեղ հատուկ զեկույց՝ հունիսի 12-ին Երևանում՝ Ազգային ժողովի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի և ոստիկանության գործողությունների վերաբերյալ։
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերին և ոստիկանության գործողություններին, որոնց բազմաթիվ դրվագներ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով արգելված արարքներ։
«Արձանագրված փաստերը հիմք են տալիս ենթադրելու, որ նռնակների կիրառումը ոստիկանապետ Ա․ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Ա․ Բաբայանի ուղիղ հրամանով է տեղի ունեցել»,-ասված է զեկույցում։
Արձանագրված փաստերը հաշվի առնելով՝ Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը և Հայաստանի հելսինկյան կոմի տեն առաջարկում են.
- Բացառել հատուկ նշանակության գումարտակի ծառայողների («կարմիր բերետներ») ներկայությունը հավաքներին, քանի դեռ չեն ներկայացվել համոզիչ փաստարկներ, որ ներկա անձնակազմը անցել է վերապատրաստում, տիրապետում է մարդու իրավունքների չափանիշներին և կարող է հավասարակշռ ված ծառայություն տանել։
- Անհապաղ և հասարակության համար թափանցիկ ծառայողական քննություն անցկացնել՝ ոստիկանության կողմից թույլ տրված բռնարարքների և այլ իրավախախտումների, ներառյալ հավաքի մասնակիցների ուղղությամբ հատուկ միջոց չհանդիսացող տարբեր առարկաներ նետելու և լրագրողների մասնա գիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ։
- ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի գործողությունների առնչությամբ քրեական վարույթ նախաձեռնել՝ առանց օրենքով նախանշված հիմքերից որևէ մեկի առկայության հատուկ միջոցներ կիրառելով լիազորությունները չարաշահելու հանցակազմի հատկանիշներով։
- Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ խուսափել հապճեպ ու միակողմանի հայտարարություններից, օբյեկտիվ քննություն իրականացնել երկու կողմերի գործողությունների առնչությամբ։ Չենթարկվել իշխանությունների՝ քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված և ոչ իրավաչափ պահանջներին և հայտարարություններին։
- Խաղաղ հավաքների կազմակերպիչ ներին՝ բազմամարդ հավաքների ընթացքում ներգրավել անհրաժեշտ քանակի հավաքի կարգադրիչներ, ապահովել վերջիններիս և հավաքի ղեկավարների միջև մշտական կապը և համագործակցությունը ոստիկանության հետ՝ հավաքի ընթացքը խախտող անձանց մեկուսացնելու նպատակով։





























