Տղամարդը կրակ է բացել Ռյազանի «Ռյազանմոնտաժզագոտովկա» ձեռնարկությունում, ստացած վնասվածքների հետևանքով մի կին մահացել է, մի տղամարդ՝ վիրավորվել, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ռյազանի մարզի դատախազության մամուլի ծառայությանը։

«Ռյազանմոնտաժզագոտովկա ձեռնարկության տարածքում տղամարդը որսորդական ողորկափող զենքից արձակել է առնվազն երեք կրակոց։ Զոհվել է մի կին, վիրավորվել է մեկ տղամարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ։ 66-ամյա տղամարդը կրակել է և բերման է ենթարկվել։

Քննչական մարմինները սպանության դեպքի առթիվ քրեական գործ են հարուցել։ Հետաքննության ընթացքին և արդյունքներին վերահսկում է Ռյազանի Մոսկովսկի շրջանի դատախազությունը։