Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման պատճառովգիտահետազոտական ինստիտուտը մասամբ ավերվել է։
«Մենք արձանագրում ենք ևս մեկ ավերածություն «շահեդների» գիշերային հարձակման հետևանքով։ Գիտահետազոտական ինստիտուտը՝ Լվովում»,- գրել է Սադովին Facebook-ում։
Լվովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին պարզաբանել է, որ վնասվել է Անասնաբուժական դեղերի և կերային հավելումների պետական գիտահետազոտական վերահսկողության ինստիտուտի շենքը։
Ավերվածության մոտավոր մակերեսը, ըստ նրա, 800 քմ է։
Չորեքշաբթի գիշերը ռուսական զորքերն Ուկրաինայի տարածքով 21 անօդաչու թռչող սարք են գործարկել, որոնցից 19-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, հայտնում է «Укринформ»-ը։
Լվովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասամբ ավերվել է գիտահետազոտական ինստիտուտը

Հասանելի է
русский


























