Պատերազմի սկզբից ի վեր Ռուսաստանի լայնամասշտաբ զինված ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում տուժել է ավելի քան 1939 երեխա, հաղորդում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

2024 թվականի հունիսի 19-ի առավոտվա դրությամբ, անչափահասների գործերով դատախազների պաշտոնական տեղեկատվության համաձայն, մահացել է 551 երեխա, ավելի քան 1388-ը՝ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստացել։

Ամենաշատ երեխաները տուժել են հետևյալ մարզերում՝ Դոնեցկ՝ 539, Խարկով՝ 390, Խերսոն՝ 152, Դնեպրոպետրովսկ՝ 151, Կիև՝ 130, Զապորոժիե՝ 108, Նիկոլաև՝ 107։

Վերջին հինգ օրվա ընթացքում ռուսական գնդակոծությունից տուժել է ինը երեխա։

Հունիսի 17-ին Պոլտավայի հրետակոծության արդյունքում վիրավորվել են 7 և 17 տարեկան երկու աղջիկ և 6, 8, 10 և 11 տարեկան չորս տղա։

Հունիսի 16-ին Դոնեցկի մարզի Նովայա Պոլտավկա գյուղում հրետակոծության հետևանքով վիրավորվել են 4 և 7 տարեկան երկու տղաներ։

Հունիսի 16-ին Խարկովի մարզի Իզյումի շրջանի Պեսկի գյուղում գնդակոծության հետեւանքով 13-ամյա տղա է վիրավորվել։