2022 թվականի սկզբից ռուսական դատարանները ստացել են ծառայությունից հրաժարվելու 10 հազար 25 քրեական գործ, հաղորդում է «Медиазона»-ն՝ վերլուծելով դատական կայքերի տվյալները։
Լրագրողների հաշվարկներով՝ 2022 թվականի սեպտեմբերին զորահավաքի սկզբից ի վեր, Ռուսաստանի Դաշնության դատարանները ստացել են զորամասի չարտոնված լքման 9059 դեպք (Քրեական օրենսգրքի 337 հոդված), հրամանը չկատարելու 627 դեպք (Քրեական օրենսգրքի 332 հոդված) և դասալիքման 339 դեպք (Քրեական օրենսգրքի 338 հդոված)։ Այս գործերով մեղադրյալները 10 հազար 85-ն են, որոնցից 8594-ն արդեն դատապարտվել են։
«Медиазона»-ն նշում է, որ մինչ «զինվորական» հոդվածներով պատժի խստացումը և զորահավաքը, ռուս զինվորականները ծառայելուց հրաժարվելու համար գրեթե չեն ենթարկվել քրեական հետապնդման։
Ավելի վաղ «Медиазона» -ն և BBC-ի ռուսական ծառայությունը հայտնել էին, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունն ուկրաինական պատերազմի ընթացքում հավաքագրել է առնվազն 48 հազար 366 կալանավորի: Ինչպես պարզել են լրագրողները, վարձկանների մեծ մասը զոհվել է Բախմուտի համար մղվող մարտերի ժամանակ։ Այնտեղ «Վագներ»-ը կորցրել է 19,5 հազար մարդ, որից 17,1 հազարը կալանավորներ էին, իսկ 2400-ը՝ «ազատ» վարձկաններ։




























