ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով ժամանել է Վիետնամ, հայտնել է РБК-ն։ Պուտինը Վիետնամ է մեկնել ԿԺԴՀ-ից, որը 2000 թվականից ի վեր այցելել է առաջին անգամ։
Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ նախագահի այցը Վիետնամ տեղի կունենա հունիսի 19-20-ը, և այցի արդյունքների հիման վրա նախատեսվում է համատեղ հայտարարություն, ինչպես նաև մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում։
Մասնավորապես, նախատեսված են ՌԴ նախագահի հանդիպումները Վիետնամի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի, Վիետնամի նախագահ Թո Լամի, վարչապետ Ֆամ Մին Տինի և Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի հետ։




























