Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց դադարեցնել սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Յուրի Կարոյի Քոլոզյանին տրված տարկետումը:

Որոշման համար հիմք է հանդիսացել այն, որ  Յուրի Քոլոզյանն այլեւս Հայաստանի  ֆուտբոլի մինչև 21 տարեկանների  հավաքական թիմի անդամ չէ: Այդ կապակցությամբ առկա է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի գրությունը: