Մոսկվան մտադիր է առաջիկայում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար-ստատս-քարտուղար Եվգենի Իվանովը։

«Կարգադրություններ են արվել Հայաստանում, Մալդիվներում գլխավոր հյուպատոսություններ բացելու մասին։ Այժմ Ինդոնեզիայում, Բալիում, կբացվի գլխավոր հյուպատոսություն։ Այս ուղղությամբ այժմ աշխատում են։ Մի խոսքով՝ դա բավական մեծ կազմակերպչա-տեխնիկական աշխատանք է»,- նշել է փոխնախարարը։

Ճշգրտող հարցին Հայաստանում գլխավոր հյուպատոսության բացման ժամկետի մասին դիվանագետը պատասխանել է, որ դա կլինի «առաջիկայում»։