Ռուս հեռուստահաղորդավար Օթար Քուշանաշվիլիի մոտ ախտորոշվել է որովայնի խոռոչի քաղցկեղ, ներկա պահին նրան վիրահատում են, РИА Новости-ին հայտնել է Քուշանաշվիլիի ընկեր, մեկնաբան և երաժշտական քննադատ Վլադիմիր Պոլուպանովը։
Ավելի վաղ Քուշանաշվիլիի տնօրեն Անտոն Շեստակը РИА Новости-ին հայտնել էր, որ նա հոսպիտալացվել է, այժմ վերակենդանացման բաժանմունքում է, ախտորոշումը դեռևս անհայտ է։
Նա նշել է, որ ինքը Քուշանաշվիլիի մտերիմ ընկերն է և կապի մեջ է քրոջ և նրա կնոջ հետ, և ներկա պահին որովայնի վիրահատություն է ընթանում։
Ենթաստամոքսային գեղձի բորբոքման կասկած կար, բայց ուռուցք են հայտնաբերել»,- ասել է Շեստակը՝ պատասխանելով հարցին, թե իսկապե՞ս Քուշանաշվիլիի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։




























