Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ արևմտյան կողմը բոլոր ոչ պոպուլյար որոշումները կբարդի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա, իսկ հետո նրան փոխարինող կգտնեն, դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա առաջին կեսին, գրում է РИА Новости-ն։
«Արևմուտքում պարզապես չեն ցանկանում փոխել նրան (Զելենսկիին-խմբ.), ժամանակը չի եկել։ Ինձ թվում է, որ դա ակնհայտ է բոլորի համար։ Բոլոր ոչ պոպուլյար որոշումները բարդվելու են նրա վրա, այդ թվում՝ զորակոչի տարիքի իջեցումը, և ամենը։ Իսկ հետո կփոխեն։ Կարծում եմ, դա պետք է որ լինի հաջորդ տարվա առաջին կիսամյակում»,- ասել է ՌԴ նախագահը Վիետնամում կայացած մամուլի ասուլիսում։




























