Ռուսական մի քանի ռազմական թելեգրամ-ալիքներ տեղեկացրել են խփված Ка-29 ուղղաթիռի մասին Անապայում։

«Անապայում մեր իսկ ՀՕՊ-ը խփել է մեր ուղղաթիռին։ КА-29-ը փնտրում էր հեռավար նավակներ, եւ մեր «Պանցիրներից» մեկը հարվածել է ուղղաթիռին։ (Նախնական վարկածով «յուրային-օտար» համակարգի անսարքության պատճառով)»,- գրել է «Տասներեքերորդ» թելեգրամ-ալիքը։

Խփված ուղղաթիռի մասին տեղեկացրել են նաեւ ռուսական այլ աղբյուրներ։ Նրանց տվյալներով՝ կործանման հետեւանքով զոհվել է չորս մարդ։

«Հավերժ թռիչք, եղբայրներ»,- նշված է «Воевода вещает» թելեգրամ-ալիքում։ Տեղադրվել է Ка-29ուղղաթիռի լուսանկարը։

ՌԴ ՊՆ-ն եւ ուկրաինացի զինվորականները ուղղաթիռի կործանման վերաբերյալ հայտարարություններ չեն արել։