Հունիսի 21-ի գիշերը անօդաչուները գրոհել են Աֆիպի, Իլի, Կրանսոդարի եւ Աստրախանի ՆՎԳ-ները։ Բացի այդ, հարվածներ են հասցվել ռադիոլոկացիոն համակարգերին եւ ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոններին Բրյանսկի մարզում եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում, տեղեկացրել ուկրաինական հրամանատարությունը։
«Այսօր գիշեր հարված է հասցվել «Shahed-136»-ների պահման վայրերում, ուսումնական կետերին, այդ անօդաչուների կառավարման կետերին, որոնք գտնվում են Կրասնոդարի երկրամասում։ Գրոհի արդյունքում գրանցվել են պայթյունների շարք եւ հրդեհ»,- նշվել է հայտարարությունում։
ՌԴ ՊՆ-ն նույնպես տեղեկացրել է զանգվածային գիշերային գրոհի մասին, բայց հավաստիացրել, որ ամեն ինչ հաջողությամբ խփվել է։
Ուկրաինական Բի-բի-սի ծառայության աղբյուրների տվյալներով՝ ուրբաթ գիշեր Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ռազմածովային ուժերի հետ միասին իրականացրել է երկու գիշերային հատուկ գործողություն։ Ռուսական նավթավերամշակման ձեռնարկությունների հետ միասին գրոհի է ենթարկվել 167-րդ զորադաշտը Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքում, որտեղից ռուսաստանցիներն Ուկրաինայի դեմ «շահեդներ» են արձակում։
«Այնտեղ է գտնվում իրանական դրոնների պահեստը, զորամասերում ապրում են դրանց օպերատորները։ Զորադաշտում գրանցվել է պայթյունների շարք հետագա դետոնացմամբ»,- պատմել են աղբյուրները։
Յեյսկի օդանավակայանում անցած գիշեր պայթյունների եւ հրդեհի մասին տեղեկացրել են նաեւ ռուսական սոցցանցերը։




























