Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է Գրեյվորոն քաղաքի հրետակոծության մասին՝ 1 մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։
Ըստ նրա, Գրավորոնի վրա հարձակումն իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը՝ երեք կամիկաձե անօդաչուներով։ Անօդաչուն գրոհել է բազմաբնակարան շենքի մոտ գտնվող ավտոկայանատեղիի վրա։ Նահանգապետը հայտնել է, որ խաղաղ բնակիչ է զոհվել: Ստացած վերքերից տղամարդը մինչ շտապօգնության ժամանելը տեղում մահացել է։
Վիրավորվել է նաև երեք մարդ։ Նրանցից երկուսը հոսպիտալացվել են, երրորդ տուժածը կին է եղել, որը բժշկական օգնություն ստանալուց հետո հրաժարվել է հոսպիտալացումից։




























