Դաղստանի Հասարակական դիտորդական հանձնաժողովի փոխնախագահ Խադուլաևը հայտնել է, որ Դերբենտի և Մախաչկալայի եկեղեցիներում հրաձգության հետևանքով սպանվել են քահանան և անվտանգության աշխատակիցը, տեղեկացնում է РИА Новости-ն։
Քահանան սպանվել է Դերբենտի եկեղեցու, անվտանգության աշխատակիցը՝ Մախաչկալայի եկեղեցու գնդակոծության ժամանակ։
Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցի, կիրակի երեկոյան զինված հարձակումներ են իրականացվել երկու ուղղափառ եկեղեցիների, սինագոգի և ճանապարհապարեկային ծառայության կետի վրա։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով նաև ոստիկաններ են զոհվել։ РИА Новости-ի տեղեկացմամբ, Մախաչկալայում բախումները շարունակվում են։





























