Mash Telegram-ալիքը հայտնում է, որ Մախաչկալայում առնվազն երկու զինյալ է ոչնչացվել։ Բացի այդ, ռեսուրսը հրապարակել է «Բերյոզկա» լողափում երկու զինյալների ձերբակալության կադրերը, որոնք, ենթադրաբար, իրականացրել են Մախաչկալայի հարձակումը։
Մարդիկ սարսափահար փախչում են Կասպից ծովի ափից։ Սակայն այս տեղեկության պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Baza Telegram-ալիքը հրապարակել է Մախաչկալայում փոխհրաձգության տեսանյութը․ ինքնաձիգներով անհայտ սևազգեստ անձինք կրակում են ոստիկանական մեքենաների վրա։





























