Ահաբեկիչները բարիկադավորվել են Մախաչկալայի բնակելի շենքում,, հայտնում է SHOT Telegram-ալիքը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին։
Դերբենտի սինագոգից հրշեջներին հետ են կանչել՝ վախենալով, որ ահաբեկիչները մնացել են ներսում, իսկ շրջակայքի փողոցներում կրակոցներ են հնչում, հայտնել է Ռուսաստանի հրեական համայնքների դաշնության հասարակական խորհրդի ղեկավար Բորուխ Գորինը։
Մախաչկալայի քաղաքապետը խնդրել է քաղաքի բնակիչներին խուսափել Միրզաբեկովի, Պոպովիչի, Մագոմեդթագիրովի, Մ. Գաջիևի, Բույնակսկի փողոցներով և երկաթուղային կայարանի տարածքում երթևեկելուց։
Իր հերթին Mash-ը հայտնում է, որ Մախաչկալայի Կիրով թաղամասում գտնվող ուղղափառ եկեղեցում 40 պատանդ է արգելափակված։
Մինչդեռ Դերբենտում ինքնաձիգների կրակահերթերը չեն դադարում։ Ուժայինները գրոհում են բնակելի շենքը՝ զինյալներին ոչնչացնելու համար։
Մախաչկալայում և Դերբենտում հարձակվողները միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցներ են, հաղորդել են իրավապահ մարմինները։





























