Դաղստանսկիե Ագնի քաղաքի ոստիկանական բաժանմունքի պետ Մավլուդին Խիդիրնաբիևը զոհվել է Դերբենտում ահաբեկիչների հետ փոխհրաձգության ժամանակ ստացած ծանր վիրավորումից, հայտնում է Mash Telegram-ալիքը։
Նշվում է, որ Խիդիրնաբիևն այնտեղ էր եկել օգնության համար։
Ահաբեկիչների ոչնչացման հատուկ գործողությունը շարունակվում է։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ Դաղստանի ներքին գործերի նախարարությանը հղումով, Մախաչկալայից ելքերը արգելափակված են անվտանգության ուժերի կողմից, քանի որ հանցագործների հանցակիցները կարող են փորձել լքել քաղաքը։





























