Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Ուկրաինայի հայցի առնչությամբ Ռուսաստանի դեմ վերջինիս կողմից բռնակցված Ղրիմում մարդու իրավունքների խախտման համար, Ռուսաստանին մեղավոր է ճանաչել, հաղորդում է FREEDOM-ի թղթակիցը դատարանի դահլիճից:

Ուկրաինայի կողմից ներկայացված հայցը ընթացքի մեջ է 2020 թվականից։

Գործը վերաբերում էր Ռուսաստանի կողմից ուկրաինացիներին համակարգված հետապնդելու մեղադրանքներին՝ իրենց քաղաքական դիրքորոշման կամ ուկրաինամետ գործունեության համար օկուպացված Ղրիմի տարածքում՝ 2014 թվականին բռնակցվելուց ի վեր, կամ Ռուսաստանի Դաշնությունում, նշվում է ՄԻԵԴ կայքում։

Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո Ռուսաստանը հեռացվեց Եվրախորհրդից։ Ռուսաստանը նույնպես դադարեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի անդամ լինելուց։