Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն առաջարկել է դիտարկել Ռուսաստանում մահապատժի մորատորիումը հանելու հնարավորությունը։

«Որոշ դեպքերում դա անհրաժեշտ է օգտագործել, իսկ այս դեպքերում ես մահապատժի կողմնակից եմ»,- ըստ ТАСС-ի՝ հայտարարել է Քննչական կոմիտեի ղեկավարը Սանկտ Պետերբուրգում Երիտասարդական միջազգային իրավական ֆորումի լիագումար նիստում։

Բաստրիկինը օրինակ բերել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունը։

«Եթե խորհրդային տարիներին մահապատիժ սահմանվում էր երկու-երեք մարդու սպանության համար, այստեղ մեղադրյալը առավելագույնը ցմահ ազատազրկման կդատապարտվի»,- շեշտշել է Քննչական կոմիտեի ղեկավարը։