Հայաստանի կառավարության նոյեմբերի 24-ի որոշմամբ մինչեւ 2012 թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացան մի խումբ անձինք:
Մասնավորապես` նման արտոնություն տրվեց Մայր Աթոռ Uուրբ Էջմիածնի միաբաններին, Երուuաղեմի Uրբոց Հակոբյանց ուuանողներին եւ Հնդկաuտանի Կալկաթայի մարդաuիրական ճեմարանի սաներին` թվով 23 հոգի: Հետաքրքիր է, որ որոշման սկզբնական տեքստում այդ անձինք պետք է ընդհանրապես ազատվեին պարտադիր զինվորական ծառայությունից: Սակայն տեքստն այնուհետ խմբագրվել է:
Կառավարության մեկ այլ որոշմամբ, պարտադիր զինվորական զորակոչից մինչեւ 2013 թ. զորակոչը տարկետում է տրվել 19-ամյա բռնցքամարտիկ Արմեն Սիմոնյանին, ով վերջերս է ընդունել Հայաստանի քաղաքացիություն եւ հանդիսանում է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ: Նա հանդես է գալիս +91 կգ քաշային կարգում, հույսեր կան, որ կնվաճի Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Մինչեւ 2013 թ. զորակոչը տարկետում տրվեց նաեւ Հայաստանի քաղաքացիություն ընդունած մեկ այլ մարզիկի` Հայկ Ղազարյանին, որն ըստ կառավարությանը ներկայացրած բացատրագրի` ֆուտբոլի «մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի» անդամ է: Նշենք սակայն, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջում նման անուն-ազգանունով անձնավորություն մեր հավաքականներում չկա: Ըստ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Պետրոսյանին ուղարկած նամակի` Հ. Ղազարյանը երիտասարդական հավաքականի կազմում հանդես կգա տարկետման հարցերը կարգավորելուց հետո:




























