Թուրքիայում հասարակական կարգը խախտելու փորձերը վճռականորեն կճնշվեն։ Դրա մասին, ըստ թուրքական լրատվամիջոցների, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ երկրի իշխանություններն ուշի-ուշով հետևում են Թուրքիայում ապաստան գտած սիրիացի փախստականների նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու, ինչպես նաև նրանց շուրջ լարված իրավիճակ ստեղծելու վերջերս արված փորձերին։
Գյուլերն ընդգծել է, որ պետական կառույցների անձնուրաց գործողությունների շնորհիվ հասարակական կարգը խախտելու հակաթուրքական տարրերի փորձերը կկասեցվեն։





























