Տարածքի գնդակոծության հետևանքով զոհվածների թիվը հասել է երկուսի։ Թիվ 2 քաղաքային հիվանդանոցի վիրահատարանում տղամարդ է մահացել։ Դրա մասին սոցցանցերում գրել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը և հավելել, որ միաժամանակ ավելացել է վիրավորների թիվը։
«Այսպես, Նիկոլսկոյե գյուղում երեք խաղաղ բնակիչ է տուժել՝ ձեռքերի և ոտքերի բեկորային վնասվածքներով մի կին հիվանդանոցում կբուժվի, երկու տղամարդ, վերքերը բուժելուց հետո, ուղարկվել են տուն՝ ամբուլատոր բուժման»,- գրել է նա։
Ըստ Գլադկովի՝ ոտքի բեկորային վնասվածք ստացած տղամարդն իր ոտքով էր եկել հիվանդանոց։




























