«Ես գիտեմ՝ ինչ իրավիճակ է Ուկրաինայի մաս կազմող Անդրկարպատներում հունգարական փոքրամասնության առումով: Գիտեմ՝ ինչպես են ուկրաինական իշխանությունները վերաբերվում նրանց, ինչ վիճակ է հունգարական գրքերի, կրթության և այլևայալ հարցրերի առումով: Բայց ես պատերազմի ժամանակ ուկրաինացիներին չեմ ուզում քննադատել: Դրա մասին հարցազրույցում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Եթե ձեզ ճիշտ հասկացա, դուք՝ իբրև գերմանացի քիչ առաջ փորձեցիք ինձ բացատրել՝ ինչ ասել է ապրել ռուսների կողքին։ Մի մոռացեք, որ մենք Բուդապեշտում ենք։ Ոչ ոք չի կարող հունգարացիների գլխին Ռուսաստանի մասին դասախոսություն կարդալ։ Ռուսաստանը քանիցս բռնազավթել է Հունգարիան։ Մոլորակի վրա քիչ մարդիկ կան, ովքեր Ռուսաստանի մասին հունգարացիներ ավելի շատ բան գիտեն։ <..> Չեմ կարող ինձ թույլ տալ չհասկանալ՝ ինչպես են ռուսները մտածում և գործում։ Մենք ապրում ենք աշխարհի ոչ անվտանգ հատվածում: Մենք միայն բարեկամներով չենք շրջապատված։ <..> Եվ Եվրոպան չի կարող իրեն թույլ տալ միայն ուկրաինացիների, այլ ոչ թե ռուսների հետ ուղիղ խոսելու շռայլությունը»,- նշել է Օրբանը։
«Ես չեմ սիրում ծիծաղելի տեսք ունենալ։ Իսկ ոչ մի լուրջ մարդ չի կարող ասել, թե Ռուսաստանը ծրագրում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Ես ռուսներին գիտեմ, նրանք մեզ նման չեն։ Նրանց մեզ նման համարելը կատարյալ անհեթեթություն է։ Նրանք այլ պատմություն, մշակույթ, բնազդներ ու պաըկերացումներ ունեն։ Նրանք այլ տեսակետներ ունեն ազատության, ազգային ինքնիշխանության մասին։ Այս ամենը տարբերվում է եվրոպացիների տեսակետից։ Բայց նրանք ռացիոնալ են, հիպերռացիոնալ»,- հավելել է Օրբանը:





























