Ուկրաինայում զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել։ 140 մարդ վիրավորվել է, հայտնել է УНН գործակալությունը։

Զոհերի մեծ մասը Կիևի և Դնեպրոպետրովսկի մարզերից են։

Օրվա ընթացքում փրկվել է 19 մարդ։

Ամբողջ Ուկրաինայում փրկարարական աշխատանքներին, ընդհանուր առմամբ, ներգրավվել է 619 փրկարար և 132 միավոր տեխնիկա: