Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կասեցրել են ՌԴ օդատիեզերական ուժերի հեռահար ռազմավարական Ту-22М3  ռմբակոծիչն արտասահմանում առևանգելու ուկրաինական հատուկ ծառայությունների հերթական փորձը, գրում է «Комсомольская правда»-ն։

«Ուկրաինայի հետախուզությունը մտադիր էր ռուս զինվորական օդաչուին հավաքագրել դրամական պարգևի և Իտալիայի քաղաքացիություն շնորհելու դիմաց՝ համոզելու համար նրան հրթիռակրով վայրէջք կատարել Ուկրաինայում», - մեկնաբանվում է երեք միլիոն դոլարի կապոցների հաշվման կադրերը, որոնք Ուկրաինայից ուղարկվել են ռուս օդաչուին։

Գերատեսչությունը նշել է, որ օպերատիվ խաղի ընթացքում ինքնաթիռի առևանգման նախապատրաստմանը ՆԱՏՕ-ի երկրների գաղտնի ծառայությունների ներգրավվածությունը բացահայտվել է օդաչուի շնորհիվ, որը հրամանատարությանը տեղեկացրել է իր ընտանիքի հասցեին սկսված սպառնալիքների մասին։