Հաշվի առնելով առկա սպառնալիքները՝ Գերմանիայի պաշտպանության բյուջեն առաջիկա տարիներին պետք է հետևողականորեն աճի։ Գերմանական Süddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Բունդեսվերի գլխավոր տեսուչ Կարստեն Բրոյերվը։
«Մենք աճող բյուջեի կարքի ունենք», -ըստ Deutsche Welle-ի՝ հայտարարել է գեներալը՝ մատնանշելով զենքի, զինամթերքի և սարքավորումների համար Բունդեսվերի աճող կարիքները։
Գեներալը մատնանշել է ներկայում ակտիվորեն զինվող Ռուսաստանից բխող պոտենցիալ սպառնալիքը։
Նրա գնահատականներով՝ Մոսկվան նախատեսում է զինվորականների թիվը հասցնել 1,5 միլիոնի, ինչն ավելին է, քան Եվրամիությունան բոլոր երկրներում միասին վերցրած։
«Բացի դրանից, Ռուսաստանն ավելացնում է տանկերի արտադրությունը և այլևս չի ոչնչացնում հին տանկերը, այլ փորձում է դրանք վերականգնել և դարձնել օգտագործման համար պիտանի»,- հավելել է նա։
Գերմանացի գեներալը չի բացառել, որ առաջիկա 5-8 տարում Ռուսաստանը կհարձակվի ՆԱՏՕ-ի վրա։





























