Թուրքիայի Հաթայ նահանգում զինվորականների կողմից ձերբակալվել են BBC-ի լրագրողները, որոնց միայն մի դատավորի միջնորդությունից հետո են ազատ արձակել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ սիրիացի ըննդիմության գործիչներից Ռիյադ ալ-Ասադի հետ հանդիպելու համար BBC-ի թղթակիցները մեկնել են Թուրքիայի Հաթայ նահանգ, սակայն նրանց հանդիպումը չի ստացվել։ Այն պահին, երբ BBC-ի լրագրողները փորձել են հեռվից նկարել Ռիյադ ալ-Ասադի ճամբարը, թուրք զինվորականները մոտեցել եւ ձերբակալել են նրանց։
Նշվում է, որ ավելի ուշ BBC-ի խմբին ազատ են արձակել, երբ գործին միջամտել է մի դատավոր։



























