Ճապոնիայի Յամագատա պրեֆեկտուրայի ժողովը բանաձև է ընդունել, որը  «ֆիզիկական և մտավոր առողջությունն ամրապնդելու նպատակով» բնակիչներին խրախուսում է օրական առնվազն մեկ անգամ ծիծաղել:

Օրենքի հեղինակները վկայակոչել են Յամագատայի համալսարանի բժշկական ֆակուլտետի հետազոտության արդյունքները. համալսարանի գիտնականները պարզել են, որ հաճախ ծիծաղող մարդկանց շրջանում վաղաժամ մահվան ավելի քիչ հավանականություն կա:

Տեղի խորհրդարանը նաև յուրաքանչյուր ամսվա ութերորդ օրը հայտարարել է «բնակիչների առողջությունը ծիծաղի միջոցով բարելավելու օր»՝ գործատուներին հարդորելով «աշխատավայրում ծիծաղով լցված մթնոլորտ ստեղծել:

Պրեֆեկտուրայի ժողովի որոշ պատգամավորներ քննադատել են բանաձևը։ Նրանք հայտարարել են, թե չի կարելի ոտնահարել նրանց իրավունքները, ովքեր հիվանդության կամ այլ պատճառներով դժվարանում են ծիծաղել։