Սոչիի ոստիկանությունը դադարեցրել է սինթետիկ թմրանյութերի արտադրության ստորգետնյա լաբորատորիայի գործունեությունը։ Դրա կազմակերպիչից առգրավվել է ավելի քան 1,8 կգ արգելված նյութ, հարուցվել է քրեական գործ, հայտնում է Սոչի քաղաքի ներքին գործերի վարչության Telegram ալիքը։
«Սոչիում թմրանյութերի գաղտնի լաբորատորիան փակել են քաղաքի ոստիկանության աշխատակիցները՝ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանի գործընկերների հետ միասին։ Ընդհանուր առմամբ առգրավվել է ավելի քան 1,8 կգ թմրանյութ։ Հարուցվել է քրեական գործ, տղամարդը կալանավորված է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հստակեցվում է, որ տեղի 30-ամյա բնակիչն արգելված նյութ էր արտադրում իր տան ավտոտնակում, որտեղ իրավապահները հայտնաբերել են սինթետիկ թմրամիջոցների արտադրության համար անհրաժեշտ ավելի քան 800 լիտր պրեկուրսորներ։ Սոչիի Խոսինսկի թաղամասի անտառային գոտում հայտնաբերել են նաև թմրամիջոցների երեք պահեստ:





























